Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Էս էլ նոր բան է՞...
Այսօր մամուլից տեղեկացա, որ աշխարհազորայինների աշխատավարձնա կրճատվել՝ «200 հազարից իջել դարձել ա 120-130 հազար», մինչ սա պատասխանատուները կպարզաբանեն, թե ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, միայն չոր հերքումները բավական չեն, մենք հերթական անգամ արձանագրենք, որ սովորույթի ուժով իշխանությունն իր որդեգրած գծի մեջ է։
Երբ սահմաններն ամրացման ու անվտանգության բարձրացման խնդիր ունեին, փաշինյանական կառավարությունը բարձրացրեց ոստիկանության աշխատավարձերը, սա խտրական վերաբերմունք է զինվորի ու հայրենիքի պաշտպանի նկատմամբ։ Երբ զինվորի սղության խնդիր կա բանակի կերպափոխման այս նոր հայեցակարգով խոսում են զինծառայության ժամկետի կրճատման մասին։
Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել, բայց սա ուղղակիորեն նշանակում է բանակի թուլացում։
Երբ ոլորտի մասնագետներն ու քաղաքական գործիչները հորդորում են, ապացուցում են, որ ավելի արդյունավետ է, որ բոլոր զինծառայողների աշխատավարձերը բարձրացնել, այնուհետև կիրառել ատեստացիայի չափորոշիչները, դեմքի լուրջ արտահայտությամբ հերքում են։
Իսկ երբ ասում ես, ինչու եք թուլացնում բանակը, նեղսրտած ու բարձրագոչ տոնայնությամբ խոսում են ատեստացիայի, և այլ ծրագրերի մասին, բայց չեն գիտակցում, որ զինվորին վիրավորելը կամ նեղացնելը սկսվում է վերաբերմունքից։ Մի դեպքում խտրական վերաբերմունքով, մյուս դեպքում՝ կոնկրետ ֆինանսավորման քչությամբ պայմանավորված հետաքրքրության կորստով։ Մարդն ուզում է ծառայել իր երկրին, բայց այնպես են վարձատրում, որ տուն չեն կարողանում պահել, հիասթափվում են, ցանկանում են դուրս գալ բանակից, որոշ դեպքերում նաև երկրից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը