12 01 2024

ՀՀ-ում այս պահին շրջանառվում են H1N1 և H3N2 տեսակի շտամեր



Երկուշաբթի օրվանից դպրոցներում բուժքույրերն աշակերտներին առաջնակի զննություն կանեն, եթե գրանցվեն որոշակի սիմպտոմներ՝ աշակերտներին տուն կուղակեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա ասաց, թե հսկում են բացակայությունների թիվը, դրանք այս պահին չեն գերազանցում մինչև 2 տոկոսը։ Նախարարությունն ունի գործողությունների հստակ պլան, եթե տոկոսի աճ գրանցվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ