20 12 2022

Լաչինի միջանցքի փակման հետևանքով Մսմնայում ապրող Դալլաքյանների ընտանիքը կիսվել է. 2 երեխաները մենակ են մնացել տանը․ News.am

Լաչինի միջանցքի փակման հետևանքով Մսմնայում ապրող Դալլաքյանների ընտանիքը կիսվել է. 2 երեխաները մենակ են մնացել տանը․ News.am

NEWS.am-ը գրում է․ Օկուպացված Քաշաթաղից տեղահանված եւ Մսմնայում հաստատված Դալլաքյաների ընտանիքը կիսվել է. 13-ամյա Ալենն ու 11-ամյա Էրիկը մնացել են գյուղում, իսկ ծնողներն ու երկու եղբայրները Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Սյունիքի մարզում են: Նրանք մեկնել էին մասնակցելու բարեկաի հուղարկավորությանը:

Մսմնա համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշեց, որ իրենք երեխաներին առաջարկել են տեղափոխվել իրենց տուն, բայց նրանք մերժել են. «Թե ամաչում են, թե իրենց տունը ազատ է, ուզում են իրենց տանը մնալ: Բայւց մենք շատ ենք առաջարկել, հարեւաններն էլ են առաջարկել»:

9 օր առանց ծնողների մնացած երեխաներին այցելել են սոցիալական աշխատողները, սնունդ ու հիգիենայի պարագաներ հասցրել:

Ալենը պատմում է, որ ունեն 5 խոզ, 1 կով, 1 հորթ եւ 7 ճագար, հավեր ու բադեր, որոնց կերակրում են: Կենդանիներին կերակրելու պատճառով նրանք դպրոց չեն հաճախում: Համայնքի ղեկավարն ասաց, որ վաղվանից երեխաները կհաճախեն դպրոց. «Անասունների խնամքը ես վերցնում եմ ինձ վրա, մենակ թե երեխաները գնան դասի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ