14 02 2022

Ա՛յ ծերացած չասեմ ինչ, դու ո՞նց էիր գլխավորում Քառօրյա պետարազմի հանձնաժողովը․ Բագրատ Եսայան



Այսօր այս իշխանությունը, որի օրոք տեղի է ունեցել պատերազմը, ստեղծում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով և զարմանում է, թե  ինչո՞ւ  ընդդիմությունը չի մասնակցում։ Մեկը լինի հարցնի՝ ա՛յ ծերացած չասեմ ինչ, դու ո՞նց էիր գլխավորում քառօրյա պետարազմի հանձնաժողովը, որպես ընդդիմություն քեզ ոնց թույլ տվեցին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը

«Լրիվ անբարոյականները այսօր եկել են իշխանության և փորձում են իրենց խաղի կանոնները պարտադրել»,- նշեց Եսայանը։

Եսայանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Արցախի տարածքների հանձնմանը։ ՀՅԴ անդամը ուղիղ կապ է տեսնում հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի և Արցախի հանձնման միջև։

«Հայրենիքը զիջվեց Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական մոտեցումներով, հիմնական հողատուն հիմա փորձում է  սահմանազատվել սրանից (Նիկոլ Փաշինյան խմբ․),ասելով՝ ես ասում էի ազատվենք Ղարաբաղից, բայց ոչ այդքան զոհերի գնով»,-ասաց Եսայանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ