27 09 2021

Պատերազմի այս էջը չի փակվելու այնքան ժամանակ, քանի մեղավորները պատասխան չեն տվել. Տիգրան Աբրահամյան



Պատերազմում մեր պարտությունը սկսվեց 2018 թվականի իրադարձությունների ժամանակ, երբ իշխանության եկավ մի ուժ, որի նպատակը ազգային հիմքերը խախտելն էր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Պատերազմի այս էջը չի փակվելու այնքան ժամանակ, քանի մեղավորները պատասխան չեն տվել, քանի կարողանում են գնալ Եռաբլուր: Եթե մարտական գործողություններին անդրադառնանք այս պատերազմում, ապա ամբողջ քայլերը ցույց էին տալիս, որ իշխանությունը որևէ գործուն քայլեր չի արել մեկը մեկից հետո ընկնող բնակավայերրի գործընթացը կանխելու համար»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ