19 12 2019

Կարծում եմ՝ Նիկոլը սխալ է անում, որ Քոչարյանին բանտում է պահում. Շանթ Հարությունյան



Կարծում եմ՝ Նիկոլը սխալ է անում, որ Քոչարյանին բանտում է պահում: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:

«Որպես հայ մարդու, ինձ համար ամոթ է, որ Փաշինյանին ասում են՝ դու Խաչատուրովին բաց թողեցիր, ինքն ասում է՝ Լուկաշենկոն ու Նազարբաևը միջնորդեցին, ես մինում եմ միջնորդությանը: Բա, այ սրիկա, Քոչարյանի համար էլ միացիր Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին, էդ էլ քո միջնորդությունն արա, ասա՝ Քոչարյանին էլ ես եմ ազատում: Նրանք կարում են քո երկրում մարդ ազատեն, մինում ես, բայց ղարաբաղցի ղեկավարներին չես միանում»,- նշեց Շանթ Հարությունյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ