ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կայցելի Բաքու` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան, հայտնում է ТАСС-ը:
Նիստը կկայանա դեկտեմբերի 14-ին: Կառույցում այժմ նախագահում է Ադրբեջանը:
Զախարովայի խոսքով` կդիտարկվի տնտեսական համագործակցության ոլորտում տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը