«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքան իր էջում գրել է.
«Իշխանությունն՝ ընդդեմ Հայաստանի:
Նիկոլ Փաշինյանը գույքահարկը բարձրացնում է, շրջանառության հարկը բարձրացնում է, բոլոր աղքատների գրպանի փողերը հաշվում է (հարուստներինն իր զուգընկերուհին է հաշվում), որպեսզի հավաքած փողերով պադավատապետություն կառուցի ու հայտարարի, որ Արցախի հանձնումը, Հայաստանի տարածքների հանձնումը, Հայոց ցեղասպանության ուրացումը վերջապես հնարավորություն է տվել ինքնիշխան պետություն ստեղծել:
Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի փողերը մսխում է, ավտոկայանատեղիների գները բարձրացնում է, աղբահանության վճարները բարձրացնում է, քաղաքային տրանսպորտի գները բարձրացնում է, որպեսզի մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատուն գնի ու դեպի ԱՄՆ գերթանկարժեք ուղևորություն կազմակերպի:
Մյուս ՔՊԿ-ականների ներդրումն այս ամենում համեմատաբար համեստ է, բայց ձգտումն առկա է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը