20 01 2025

Աշխարհն ըստ էության թևակոխում է թերևս շատ էական մի նոր շրջափուլ․ Հակոբ Բադալյան

Աշխարհն ըստ էության թևակոխում է թերևս շատ էական մի նոր շրջափուլ․ Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր ջում գրում է․

Վաղն աշխարհն ըստ էության թեւակոխում է թերեւս շատ էական մի նոր շրջափուլ: Պաշտոնը երկրորդ անգամ ստանձնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը:
Ընդ որում, ինչպես առիիթ եմ ունեցել արտահայտել կարծիքս նոյեմբերի 5-ից հետո, «երկրորդ Տրամպը» բացարձակապես այն չէ, ինչ «առաջինը»:
Եթե «առաջինը» ըստ էության «արտահամակարգային» Տրամպն էր, որը նաեւ դուրս մղվեց համակարգով, «երկրորդը» գալիս է արդեն որպես համակարգ, ընդ որում շատ ուշագրավ եւ առանձնահատուկ մի համակարգ: Այլ կերպ ասած, խոշոր, լայն իմաստով, եկողը Տրամպը չէ, Տրամպը «եկողների» այսպես ասած միջոցն է:
Իսկ եկողները որոշակի երիտասարդ, գաղափարական ու արժեհամակարգային մի սերունդ է, որին իհարկե դեռ պետք է դիմակայել գլոբալիստական, ձախ, ուլտրալիբերալ բեվեռի ճնշումներին, բայց որը կարծես թե ունի այդ դիմակայության հարցում հաստատուն սոցիալ-հոգեբանական կերտվածք եւ մասնագիտական կոմպետենտություն:
Ի՞նչ կստացվի նրանց մոտ, բարդ է ասել, բայց ինքս ունեմ շատ մեծ ցանկություն, որ նրանց մոտ ստացվի: Որովհետեւ, ըստ իս դա հնարավորություն կտա հաղթահարել Արեւմուտքը պատած քաղաքակրթական ճգնաժամն ու վերականգնել քաղաքակրթական առաջնորդության այն բովանդակությունը, որ ձեւավորեց Արեւմուտքը երկրորդ համաշխարհային աշխարհամարտից հետո, մինչեւ ԽՍՀՄ փլուզմամբ սկսված՝ արեւմտյան էլիտաների «բացարձակ այլասերում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ