02 09 2024

Երկարաշունչ պայքարի ուղի է մեզ սպասում․ Արա Պուլուզյան

Երկարաշունչ պայքարի ուղի է մեզ սպասում․ Արա Պուլուզյան

Արցախի Հանրապետության 33-րդ տարեդարձը նշում ենք մեր հայրենի օջախից հեռու։

Այն օջախից, որը կառուցել ենք մե՛ր ապուպապերի,  մե՛ր ընկերների, մե՛ր քույրերի ու եղբայրների, մե՛ր որդիների ու դուստրերի արյունով ու քրտինքով։

Հայկական զույգ պետությունների և Սփյուռքի եռամիսանության խոհրդանիշը անցյալ տարիների ընթացքում եղել և պետք է շարունակի մնալ Արցախը։ Արցախի Հանրապետությունը՝ ջահակիրը մեր նորօրյա ազատագրական պայքարի։

Հայ ժողովուրդը պարտվել է 2020 թվականի աղետաբեր պատերազում։ Մինչ օրս շարունակվում է այդ պարտության, գահավիժման ընթացքը։  Ամեն օր դեմ հանդիման ենք կանգնում զիջումների ու ընկրկումների, թշնամին տեսնելով դիմացի կողմի իշխանավորների թուլակամությունն ու փալասային քաղաքականությունը՝ լկտիության սահմանները վաղուց է անցել։

Այս ընթացքը պետք է կասեցնել, այլ ելք, պարզապես, գոյություն չունի։ Վիշտը չի կարող հավերժ լինել, վիշտը ցավ է դառնալու,  ցավը ցասում,  իսկ ցասումը՝ վրեժի կանչը,  պայքարի ոգին սնելու ամենահզոր աղբյուրն է։ Այլ ելք գոյություն չունի, պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր,  հարատև՛ պայքար։ 

Պատահական չէ, որ այս միջոցառման խորագիրը վերադարձն է։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարի ներկա փուլի կարևորագույն հանգրվանը Վարադարձն է։ Հայրենիքում ապրելու,  զարգանալու  և բարգավաճելու իրավունքից մեզ ոչ ոք չի կարող զրկել։ Այդ իրավունքի իրացումը, շատերիս համոզմամբ, միայն մեկ ճանապարհ ունի, սակայն այն միջազգային բեմերում արծարծելու և իրավատեր ներկայանալու ընթացքը ևս անհրաժեշտ է ու անժամանցելի։

Երկարաշունչ պայքարի ուղի է մեզ սպասում։ Այդ ընթացքին ամեն ոք կարող է վայր ընկնել, կարող է ցավից մղկտալ, մի պահ տարտամել, կասկածել, բայց կարևորն այն է, որ նրա զինակիցն ու ընկերը թույլ չտա, որ անհատը մնա կես ճամփին,  պետք է վերկանգնվել ու շարունակել ուղին։ Թև ու թիկունք դառնանք միմիյանց, երբեք չխոնարհվենք կեղծիքի ու ստի առջև,  ազգային արժանապատվությունն ու իրավունքի համար արդար պայքարը թող լինի բոլորիս կայնքի իմաստն ու կենսունակության աղբյուրը։

Արա Պուլուզյան

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ