23 11 2023

Արցախ վերադարձի իրավունքն ազգային իրավունք է. բոլորս պետք է այդ իրավունքը պաշտպանենք. Արա Պուլուզյան



«Հայաստանի առաջին, երրորդ Հանրապետության ստեղծման ֆունդամենտալ հիմքը ազգային ազատագրական պայքարն է։ Երբ մենք հրաժարվում են այդ գաղափարախոսությունից կամ այդ գաղափարախոսությունը հակասում է պետական շահերին, խախտվում է մեր հայկական պետության, հայկական մտածողության կերտվածքը»,- «Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկարներ» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ անդամ, «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանը։

Նա նշեց, որ Արցախ վերադարձի իրավունքն ազգային իրավունք է, ազգը պետք է գնա, այնտեղ ապրի, ոչ թե որևէ մեկը որպես անհատ. քաղաքացիության իրավունքը բոլորինն է։

«Բոլորս պետք է այդ իրավունքը պաշտպանենք։ Վերադարձի իրավունքն այն մարդունն է, ով Արցախն իր հայրենիքն է համարում։ Ներկա հաղորդակցման միջոցները հնարավորություն են տալիս ստեղծել Արցախի վիրտուալ հանրություն, չմոռանալով հիմնական հարցը՝ ազգային ազատագրական պայքարը»,- ասաց Արա Պուլուզյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ