Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին հայտնում են ադրբեջանկան լրատվականները։
Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարին խորհրդարանական ընտրություններում «Ենի Ադրբեջան» կուսակցության վստահ հաղթանակի կապակցությամբ։
Էրդողանն ընդգծել է, որ ընտրություններն անցել են ազատ, ժողովրդավարական պայմաններում և արտացոլում են ադրբեջանական ժողովրդի կամքը։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Ադրբեջանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Ալիևի «Ենի Ազերբայջան» կուսակցությունը խորհրդարանում ստանում է 125 մանդատից 70-ը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը