15 08 2024

Մենք կստեղծենք մեր անկախ Պաղեստին պետությունը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով․ Աբաս

Մենք կստեղծենք մեր անկախ Պաղեստին պետությունը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով․ Աբաս

«Մեր ժողովուրդը նվիրված է իր հողին ու հայրենիքին, և ամեն գնով կվտարի յուրայիներին իր հողից»։

Այս մասին Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում 40 հազար մարդ է զոհվել, 80 հազարը՝ վիրավորվել, 10 հազարը՝ անհետ կորել։

«Չնայած դրան, մեր ժողովրդին կոտրել չի հաջողվի, մենք չենք հանձնվելու և չենք լքի մեր հողը։

Գազան Պաղեստին պետության անբաժանելի մասն է։ Գազայի հատվածում այլ պետություն չի կարող ստեղծվել. մենք կվերակառուցենք Գազան։

Մենք դա կանենք, որպեսզի ապագայում ստեղծենք մեր անկախ Պաղեստին պետությունը, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է»,- ընդգծել է Մահմուդ Աբասը։

Աբասը  նաև նշել է, որ չնայած մահվան սպառնալիքին, նա կմեկնի Գազա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ