13 08 2024

Սպիտակի ՔՊ-ական համայնքապետը նոր՝ 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունի. Հրապարակ

Սպիտակի ՔՊ-ական համայնքապետը  նոր՝ 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունի. Հրապարակ

Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը  նոր՝ 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունի՝ տեղական բյուջեի հաշվին։ 2024 թվականի արտադրության ամենագնացը Սպիտակի համայնքապետարանի 6 ծառայողական մեքենաներից մեկն է, որոնց գնման համար համայնքի ավագանին միաձայն կողմ է քվեարկել։ Այս մասին գրում է Հրապարակը:

88-ի երկրաշարժից տասնամյակներ անց Սպիտակում այսօր էլ արդիական է «աղետի գոտի» հասկացությունը, բայց արի ու տես՝ ՔՊ-ական տեղական իշխանիկը որոշել է ամենագնացով շրջել՝ թերեւս մտածելով՝ ումից է պակաս ինքը, եթե նախկինում ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր «պադավատապետությունն», իսկ այսօր Հայաստանը դարձրել է սուպերպատավադատապետություն, ինչու ինքը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ։ 

Քաջայր Նիկողոսյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց խոսել գնման նպատակահարմարության եւ անհրաժեշտության մասին՝ պատճառաբանելով․ «Թաղման եմ մասնակցում, համ էլ արձակուրդում եմ, հետո»,- ասաց ու անջատեց հեռախոսը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ