12 08 2024

ԱՄՆ-ն պատրաստվում է Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումներին․ Քիրբի

ԱՄՆ-ն պատրաստվում է Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումներին․ Քիրբի

Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկա օրերին Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակումների զանգվածային շարքի։

Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կիսում ենք նույն մտավախությունները և ակնկալիքները, ինչ մեր իսրայելցի գործընկերները, որ դա տեղի կունենա, հնարավոր է, այս շաբաթ:

Մենք շարունակում ենք ուշադիր հետևել դրան»,- ասել նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ