15 05 2024

Որ այսպես գնաց, վերջում մենք ոչ մի բան չենք ունենալու․ Կամո Ունանյան



Panorama.am-ը գրում է․ «Այն,  ինչ հիմա կատարվում  մեր երկրում, անբացատրելի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, ով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների, բազմաիթվ քաղաքացիների հետ միասին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում է։

«Շատ վատ է, երբ որ առավոտյան արթնանում ես ու տեսնում, որ քո հայրենիքի ինչ-որ  հատված այլևս գոյություն չունի, մեկ ամիս անց լսում ես՝ այս սարը մեզ պետք չի, այս լիճը մեզ պետք չի ու այդպես շարունակ։ Որ այսպես գնաց, վերջում մենք ոչ մի բան չենք ունենալու»,- ասաց Ունանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ