14 05 2024

Էն մարդիկ որևէ առաջնորդի նկար չեն դնում իրենց էջերին, երբ իրենցից խոսում ես. Սրբազանը՝ ընդդիմության մասին



Եթե «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանինն է, եթե «Պատիվ ունեմ» դաշինքը Սերժ Սարգսյանինն է, ՔՊ-ն էլ Նիկոլ Փաշինյանինն է: Այս մասին Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Էն մարդիկ գոնե, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ որևէ մեկ առաջնորդի նկար չեն դնում իրենց էջերի վրա, երբ իրենց մասին խոսում ես: Էս մարդիկ իրենց դեմքը կորցրել են, մյուսի դեմքով են հանդես գալիս: Սա ստորացման ամենագերադրական աստիճանն է: Սա արվում է կամ ստիպված, կամ կամավոր հրաժարումով:

Որևէ ժամանակ պատրաստ ենք խոսելու ՔՊ-ի հետ, առիթն էլ կգա մեր կողմից նախաձեռնելու ուղղակիորեն, մենք կասենք՝ երբ:  Հիմա, եթե իրենք ցանկություն ունեն, շատ սիրով, խնդիր չկա»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ