10 05 2024

Մենք հայրենիքի տերն ենք, ունենք պատիվ և հայրենիք. Գառնիկ Դանիելյան



Մենք տեր ենք մեր հայրենիքին․ մեր առջև փակ դռներ չկան, սա մեր վերջին հնարավորությունն է: Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մենք երեկ ցույց տվեցինք, որ մենք տեր ենք մեր հայրենիքին, որ մեր ժողովուրդը միասնական է և, որ որևէ մի կերպ հաշտ չենք ստեղծված իրավիճակի հետ։ Մեր հայրենակիցները այսօր ցույց տվեցին, որ մենակ չեմ թողնում մեր Տավուշցիներին։ Մեր առջև փակ դռներ չկան։ Բոլոր այն ուսումնական հաստատությունների ղեկավարները, որոնք որ մտածում են կարող են դռները փակել և ուսանողներին չթողնել դուրս գան, չարաչար սխալվում են։ Այսօր ոչ մեկ չի վախենում ոչ ձերբակալություններից, ոչ մանիպուլիացիաներից»,- ասաց նա։

Դանիելյանը հավելեց, որ այսօր պետական աշխատողներ են մոտեցել և ասել են, որ իրենք այդ աշխատանքը պետք չի, եթե չունեն հայրենիք։

«Մենք հայրենիքին տեր ենք, ունենք պատիվ ու հայրենիք։ Ոչ մեկս իրավունք չունենք այս պայքարը, այս խրամատը լքելու, որովհետև սա մեր վերջին հնարավորությունն է»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ