06 03 2024

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր դիրքորոշումը երկար ժամանակ է՝ հայտնում ենք․ ԱԽ քարտուղար



ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով հարցին, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված դիրքորոշումը արդյոք հստակեցվել է, հայտարարեց․

«Մենք ՀԱՊԿ-ից ակնկալում ենք որպեսզի ճանաչի իր պատասխանատվության սահմանը, դա է Հայաստանի ճանաչված 29 հազար 800 քառակուսի մետր տարածքը: Ինչպես նաև սահմանները, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ, Իրանի հետ, Թուրքիայի հետ: Քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել այս խնդիրը մնում է օդում, և պետք է հասցեագրի»,- նշեց Գրիգորյանը:

Վերջինս նաև նկատեց Ալամաթայի հռչակագրով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ադմինիստրատիվ սահմանը, որը գոյություն է ունեցել խորհրդային միության ժամանակաշրջաում անկախությունից հետո դարձել է միջպետական սահման. «Այդ սահմանը գոյություն ունի, մենք պետք է գնանք վերաարտադրենք դա: Միանշանակ է, որ Հայաստանը հանդիսացել է ու հանդիսանում է ՀԱՊԿ անդամ և վերջինս պետք է հասցեագրի այս հարցը, Հայաստանի  Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ