Եվրոպական միությունը խրախուսում է ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև։ Նիկոլ Փաշինյանի Ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բրյուսելյան հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ ասել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Տեղում գտնվող բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների և անվտանգության հետ կապված:
Այս համատեքստում ԵՄ-ն կարևոր է համարում ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև։ Այս երկխոսությունը պետք է ապահովի անհրաժեշտ վստահությունը բոլոր ներգրավվածների համար»,-հայտարարել է Միշելը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը