20 10 2022

Երևանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը



Հոկտեմբերի 20-ին Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

Հանդիպումը կանցկացվի նեղ կազմով, իսկ հոկտեմբերի 21-ին կկայանա ընդլայնված կազմով հանդիպում։ Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի կառավարությունների պատվիրակությունները։

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության նախագծերի ֆինանսավորման աղբյուրներն ու մեխանիզմները, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման, ինտեգրված տեղեկատվական համակարգի մշակման հարցերը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջկառավարական խորհրդի անդամներին կտեղեկացնի գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի նախապատրաստման, ԵՏՄ-ում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման, Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում ռուսական արդյունաբերական գոտու գործունեությանը ԵՏՄ երկրների մասնակցության հնարավորությունների մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ