19 07 2022

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է ԵՄ-ի կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։ Միևնույն ժամանակ, այն պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և միջազգայնորեն ճանաչված սահմաններում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա։ ԵՄ-ն կարևոր դեր է խաղում հետկոնֆլիկտային շրջանում. Մենք ողջունում ենք Շառլ Միշելի ջանքերը՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ին` Ադրբեջանի, Հայաստանի և ԵՄ ղեկավարների երեք հանդիպումների համար՝ լուծելու հարցեր Հարավային Կովկասի անվտանգ զարգացման և բարգավաճման ուղղությամբ», - ասել է Բայրամովը ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ