23 10 2018

Ընտրություններին ԲՀԿ-ի ծանր հրետանին կարող է չընդգրկվել ցուցակում․ «Հրապարակ»

Ընտրություններին ԲՀԿ-ի ծանր հրետանին կարող է չընդգրկվել ցուցակում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արտահերթ խորհրդարա­նական ընտրություններին ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել: Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարա­րեց, որ իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու:

Տեղեկություններ կան, որ հնարա­վոր է նույնիսկ ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, չընդգրկ­վի ցուցակում, և այն ձևավորված լինի հնարավորինս կառավարելի, քաղաքական ինտրիգ­ներում չթրծված երիտասարդներից: «Ես որևէ տեղեկություն չունեմ, ես որևէ քննարկման ծանոթ չեմ»,- ցուցակում չընդգրկվելու մասին մեր հարցին պատասխանեց Զոհրաբյանը:

Ըստ որոշ լուրերի՝ ԲՀԿ ցուցակի կազմման հարցում կարևոր դերակատարում ունի Խաչատուր Սուքիասյանը: Ի դեպ, հնարավոր է, որ ցուցակում չլինի Գագիկ Ծառուկյանի անունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ