01 11 2021

Հաստատվեցին Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնաժողովի 5 անդամները

Հաստատվեցին Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնաժողովի 5 անդամները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան և Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրավիրված հրատապ դատական նիստին հաստատվեցին բժշկական հանձնաժողովի հինգ անդամների անունները։

Հանձնաժողովի փորձագետներ դարձան թերապևտ Նաիրա Գոգյանը, էնդոկրինոլոգ Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը, սրտաբան Լուսինե Թունյանը, բժիշկ Արշակ Ղազարյանը։ Բժիշկներն ասացին, որ որեւէ ազգակցական կապ չունեն Արմեն Չարչյանի հետ։

Դատավոր Միսակյանը հայտնեց, որ եւս 5 փորձագետների պետք է ընտրեն և նրանց ընդհանուր թիվը 10 կլինի։

Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ ոչ բոլոր փորձագետներն էին ներկա նիստին։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 2-ին` 15։30-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ