10 07 2021

Վահե Գրիգորյանի միտքը ուղիղ վարկաբեկում էր դատական իշխանությանը և ՍԴ-ին. Արևիկ Պետրոսյան



«Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է ղեկավարվել Սահմանադրությամբ և Սահմանադրական օրենքի մասին օրենքով, ոչ թե ՍԴ դատավորների մեծմասնության կողմից տրված մեկնաբանությամբ»,-

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանը բանավեճ տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի և Վահե Գրիգորյանի միջև, որն ընդհատեց դատավորներից Էդգար Շաթիրյանը

Մասնավորապես Պետորսյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի գործողությունները և դատական իշխանությունը վարկաբեկող համապատասխան տեսակետներ և մեկնաբանություններ ՍԴ դատավորներից մեկը մեկ տարի և ավելի վարքագիծ դրսևորել է, ինչին արձագանքեց Գրիգորյանը։

«Ես առաջարկում եմ անհապաղ ավարտել այս բանավեճն ու անհապաղ անցնել գործի բուն քննությանը, հակառակ պարագայում՝ հանրությունն արդեն տևական ժամանակ դիտում է մեր ներքին բանավեճը», - ասաց Շաթիրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ