04 02 2020

Աննա Դանիբեկյանը սանկցիա կիրառեց փաստաբանների նկատմամբ



Դատավոր Դանիբեկյանը նկատողություն սանկցիա կիրառեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի փաստաբանների նկատմամբ։ Պատճառը դատական նախորդ նիստերին չներկայանալն էր։ Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց, որ նրանց քայլը նպատակ ուներ խոչընդոտել դատական նիստի բնականոն ընթացքը։

Փաստաբան Հայկ Ալումյանի հարցին՝ բողոքարկման ենթակա՞ է որոշումը, Դանիբեկյանը պատասխանեց, որ ոչ, բայց եթե պաշտպանները գտնում են, որ բողոքարկման ենթակա է, թող բողոքարկեն։Հիշեցնենք, որ հունվարի 9-ի դատական նիստին տուժողների իրավահաջորդներից մեկն ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։

Նշենք, որ փաստաբանները չէին մասնակցել նախորդ երկու դատական նիստերին՝ համարելով, որ դատարանը խախտում էր հավասար մրցակցության սկզբունքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ