17 08 2019

«Կանեփ-կակաչ 2019»՝ ԱԺ-ում․ կա բերման ենթարկված. Shamshyan.com

«Կանեփ-կակաչ 2019»՝ ԱԺ-ում․ կա բերման ենթարկված. Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Օգոստոսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ սառը զենք կրելու կասկածանքով ՀՀ Ազգային ժողովի նամակների բաժնից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:

Պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Մուշեղ Հ.-ն է, ում մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ և ձեռնաշղթա: Արդեն Արաբկիրի ոստիկանությունում Մուշեղ Հ.-ն հայտնել է, որ ինքը Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի անվտանգության պետ է:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Մուշեղ Հ.-ին բաց են թողել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ