«Այսօր դատարանը քննում էր մեղադրյալ Գոռ Տեր-Եսայանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, տուժող կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան , դատական նիստին նաև մեղադրող դատախազը նմանատիպ միջնորդություն ներկայացրեց, դատարանը բավարարեց միջնորդությունը և մեղադրյալի նկատմամբ կիրառված՝ բացակայելու արգելք խափանման մ իջոցը փոխարինվեց կալանքով։ 3 ամիս ժամկետով կալանավորում է կիրառվել և որոշումն անհապաղ է ի կատար ածվել․ այս պահին մեղադրյալը վերցվել է կալանքի․ նրան վերագրվում է մեղադրանք՝ սպանության, խուլիգանության և զենքի շրջանառության հիմամբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մարգարյանների ընտանիքի փաստաբան Գոռ Սաղոյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության վեցերորրդ վարչության նախկին աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանը 2020 թվականի մարտի 19-ին, ըստ սպանվածի դստեր՝ իր կնոջ՝ Լիաննա Մարգարյանի՝ գտնվելով թրմանյութի և ալկոհոլի ազդեցության տակ, ԱԿ 74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ արձակելով՝ տան մեջ սպանել է 47-ամյա Արթուր Մարգարյանին։ Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով, սակայն Գոռ Տեր-Եսայանին ճանաչել են անմեղսունակ և երկու տարի Նուբարաշենի հոգեբուժարանում անցկացնելուց հետո վերջինս նորից հայտնվել է ազատության մեջ։
Փաստաբանն ասաց, որ կարճ ժամանակահատվածում մի քանի ենթադրյալ հանցագործության դեպքեր են տեղի ունեցել Գոռ Տեր-Եսայանի կողմից։
«Այն, որ մեղադրյալը որոշակի վտանգ է սպառնում տուժողին, վկաներին այսօրվա որոշմամբ հաստատեց նաև դատարանը, հուսով եմ, որ այլևս նման միջադեպեր չեն լինի, քանի որ բավականին կարճ ժամանակահատվածում մի քանի ենթադրյալ հանցագործության դեպքեր են տեղի ուենցել Գոռ Տեր-Եսայանի կողմից, խոսքը՝ հոգեբանական, ֆիզիկակա ներգործության մասին է։ Հուսով եմ, որ կալանքը կզսպի և կապահովի մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,-ասաց փաստաբան Գոռ Սաղոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը