Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254 709-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5181 է:
Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Սեպտեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1193 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6374-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 295 է, ընդհանուր առողջացածներինը՝ 237263, փաստացի բուժվողներինը՝ 11072։ Մեկ օրում արվել է 4138 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 664 154 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը