Կորոնավիրուսային վարակը դեռ ուսումնասիրության փուլում է, ամեն օր հայտնվում են նոր տվյալներ մարդու օրգանների վրա այդ վարակի ազդեցության մասին, ինչ փոփոխություններ են տեղի ունենում: Այս մասին ասուլիսում ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը: Նա նշեց, որ դեռևս հստակ տվյալներ չկան, թե որտեղից է հայտնվել այս վարակը, ինչը վկայում է այն մասին, որ դեռ վաղ է անել որոշակի հետևություններ այդ վարակի համաճարակաբանության մասին, քանի որ համաճարակաբանությունը դեռ ուսումնասիրված չէ, իսկ եթե ուսումնասիրված չէ, վաղ է խոսել հիվանդության բուժման կամ կանխարգելման անվիճելի միջոցների մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը