14 01 2025

Անահիտ Ավանեսյանը իր պաշտոնանկության մասին լուրերին հումորով է վերաբերում 



 

«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, որ ՔՊ նախաձեռնող նիստից հետո մամուլում գրվեց, որ երկու նախարարներ ՔՊ թիրախում են, մեկը հենց ինքն է։

«Այս լուրերին, որոնք ամեն շաբաթ են շրջանառվում, վերաբերում եմ հումորով, հագիստ, մոտավորապես զավեշտի ժանրից, որովհետև արդեն 4 տարի ամեն շաբաթ գրվում է։ Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցե և ճիշտ լինի, ինչին ես վերաբերում եմ հանգիստ, նորմալ»,- շարունակեց Ավանեսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ