Հայաստանում «Արեւմտյան Նիլի» վարակման 58 դեպք է հայտնաբերվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
Նա նշեց, որ առաջին դեպքը հայտնաբերվել է օգոստոսի 7–ին՝ Արագածոտնի մարզում։
«41 պացիենտից չորսի վիճակը ծանր է, մյուսները միջին ծանրության են»,– ասաց նա՝ հավելելով, որ բոլորն Արագածոտնի մարզից են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը