Ադրբեջանը չեզոքացրել է «երկրի տարածքում» հայտնված իրանական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «minval.az»-ը։
«Ինչպես հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, Սահմանապահ զորքերի «Հորադիզ» և «Գյոյթեփե» սահմանապահ ուղեկալների ծառայողական տարածքներում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով Իրանից Ադրբեջան ընդհանուր առմամբ 22 կգ 900 գ թմրամիջոցների տեղափոխումը։
Իրականացված համալիր միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և չեզոքացվել են երկրի օդային տարածք ապօրինի թափանցած անօդաչու թռչող սարքերը։
Դեպքի վայրերի զննության ընթացքում «Հորադիզ» սահմանապահ ուղեկալի ծառայողական տարածքում առգրավվել է 15 կգ 400 գ թմրամիջոց, իսկ «Գյոյթեփե» ուղեկալի ծառայողական տարածքում՝ 7 կգ 500 գ։ Փաստերի առթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են»,- հայտնում է աղբյուրը։





