Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Սիղնաղիում լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ալի Ասադովի հետ հանդիպումներից հետո։
Կոբախիձեի խոսքով՝ քննարկվել են բոլոր խնդրահարույց տարածքների, այդ թվում՝ Դավիթ Գարեջիի միջնադարյան քարանձավային վանական համալիրի վերաբերյալ հարցը:
«Մենք համաձայնել ենք արագացնել սահմանների սահմանազատման հետ կապված գործընթացները: Տարիներ շարունակ այս ոլորտում մենք որևէ առաջընթաց կամ փոփոխություն չենք տեսել: Այնտեղ, որտեղ որևէ շարժ չի եղել, մենք ցանկանում ենք արագ արդյունքների հասնել մեր ադրբեջանցի ընկերների հետ բարեկամական ձևով և վերանայել յուրաքանչյուր հատված, որի վերաբերյալ դեռևս համաձայնություն չի ձեռք բերվել»,-ասել է Կոբախիձեն։





