Հայրենիքն ավելի մեծ և լայն հասկացություն է, քան՝ Պետությունը. Տեր Մաղաքիա

2 Նոյեմբերի, 2026

Արդյո՞ք հայրենիքը պետությունն է։ Այսօր հաճախ է շահարկվում այս թեման։ Իհարկե, իդեալական կլիներ, եթե հայրենիքի և պետության շահերը համընկնեին և միասնական լինեին։ Ցավոք, այսօր այդպես չէ, այս մասին նշել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։

Տեր Հոր խոսքով՝ այո՛, պետությունը հայրենիքի պաշտպանության, իրավական և անվտանգային համակարգի երաշխավորն է, բայց, եթե պետությունը չի կարողանում պաշտպանել հայրենիքը՝ կորցնելով նրա մի մասը, ապա վտանգավոր և կեղծ եզրույթ է՝ ասել, թե հայրենիքը պետությունն է։

«Մեզ համար հայրենիքն ավելին է, քան այսօրվա մեր պետության սահմանները։

Հայրենիքն ավելի մեծ և լայն հասկացություն է, քան՝ Պետությունը։

Դարեր շարունակ հայ ժողովուրդը, պահպանելով հայրենիքի գաղափարը և սիրո զգացումը, կարողացել է վերականգնել իր պետականությունը։

Հայրենիքի գաղափարը սահմանափակել պետության մեջ՝ նշանակում է կորցնել մեր նախնյաց օրհնությունը, ինքնությունը և հրաժարվել ազգային երազանքներից։

Հայրենիքը հոգևոր, մշակութային և զգացմունքային հասկացություն է՝ հիմք ունենալով լեզուն, կրոնը, ավանդույթները մշակույթն ու պատմական հիշողությունը։ Իսկ պետությունը քաղաքական, իրավական և վարչական հասկացություն է, հիմք ունենալով՝ սահմանադրությունը, պետական ինստիտուտները և կառավարությունը։

Պետությունը կարող է լինել նաև ո՛չ ազգային, որը մեզ՝ հայերիս համար շատ վտանգավոր է։

Հայրենիք, ազգային և ավանդական հասկացությունները անընդունելի են գլոբալիստների, աղանդավորների և նեոբոլշևիկների համար։

Աստված պահապան մեր Հայրենիքին, պետությանը և մեր ազգին»,- նշել է Տեր Մաղաքիան։

 

 

 

Նմանատիպ նյութեր

Միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.am

Միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.am

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու համար սահմանված տարեկան շրջանառության շեմը՝ գործող 24 մլն դրամից հասցնելով 50 մլն դրամի։ Միաժամանակ նախատեսվում է սահմանափակել հարկային խախտումներ թույլ տված տնտեսավարողների՝ արտոնյալ...

ՀԷՑ-ը շարունակում են ՔՊ-ացնել

ՀԷՑ-ը շարունակում են ՔՊ-ացնել

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը։ Այս...

Որևէ մեկը չի կարող մեզ զանգել և ասել՝ այսինչի հետ այսպես վարվեք․ ՊԵԿ նախագահ

Որևէ մեկը չի կարող մեզ զանգել և ասել՝ այսինչի հետ այսպես վարվեք, էնինչի հետ՝ այնպես։ Եթե որևէ տեսուչ ներգրավված կլինի նման հարցերի մեջ, խնդրում եմ՝ անունը ասեք կամ գրավոր դիմեք, մենք այդ հարցով շատ կոշտ...

Աթոռամարտ, կրակոցներ, դանակներ․ երեք օրվա կրիմինալ պատկերը․ «Կարճ ասած»

Երեք միջադեպ՝ վերջին երեք օրերին։ Հոկտեմբերի 29․ Ազգային ժողովում ծեծկռտուք եղավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Էն մի ՔՊ-ականն աթոռներ էր շպրտում, էն մյուսը աչքերը փակել էր ու հարվածում էր ոնց պատահի, երրորդը...

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը նոյեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։ Ողջունելով...