Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, հավանաբար, արտահերթ կարգով կանցկացվի Սյունիքում՝ TRIPP նախագծի իրականացման համար նախատեսված հատվածում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Կարծում եմ՝ շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն TRIPP-ի ենթակառուցվածքներին»,-նշել է Գրիգորյանը։





