Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Փաշինյանի այսօրվա բոլոր զիջումները մերժվելու են պաշտոնը թողնելուն պես. Սասունյան

27 Հոկտեմբերի, 2026

Տարիների ընթացքում ես հաճախ եմ ականատես եղել, թե ինչպես են հայկական հարցերի վերաբերյալ իմ շաբաթական վերլուծությունները վերահրատարակվել կամ հակադարձվել ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների կողմից։

Այնուամենայնիվ, այն, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ, արտասովոր էր։ Թուրքական և ադրբեջանական երեք լրատվամիջոցներ հակադարձել են իմ՝ «Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին» վերնագրով հոդվածին։
Ամենաանհեթեթ հոդվածը, որի հեղինակը Ուլաշ Ֆաքիրն էր, հրապարակվեց թուրքական ազգայնական ODATV առցանց լրատվամիջոցում։ Այն վերնագրված էր՝ «Նրանց անունները թվարկվել են մեկ առ մեկ․ չորս թուրք կին թիրախավորվել է հայերի կողմից»։ Միայն վերնագրում կար արդեն երկու լուրջ սխալ․ 1) նրանք չէին թիրախավորվել «հայերի կողմից», այլ մեկ հայի՝ հենց իմ կողմից, և 2) ես որևէ «թուրք կնոջ» չեմ թիրախավորել։ Ես պարզապես արձագանքել եմ չորս թուրք վերլուծաբանի հոդվածներին և նույնիսկ չգիտեի՝ նրանք կանայք էին, թե տղամարդիկ։ Իմ գրածը քաղաքական և ոչ թե գենդերային հարցի մասին էր։

ODATV-ն սխալմամբ անդրադարձավ «ԱՄՆ-ի սփյուռքյան մամուլի կողմից [Այգյուն] Աթարի հոդվածի լայնածավալ լուսաբանմանը»։ Նման բան չկար․ արձագանքը մեկն էր՝ իմը։ ODATV-ն բացահայտել էր, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2021 թվականի փետրվարին Աթարին նշանակել է իր «Անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդում»: Աթարի պետական պաշտոնը ցույց է տալիս, որ նրան չի կարելի համարել հայ-թուրքական հարցերի օբյեկտիվ վերլուծաբան:

ODATV-ը շարունակեց ներկայացնել մյուս երեք թուրք կանանց, որոնց, ըստ լրատվամիջոցի, ես «թիրախավորել եմ»: Չորս կանայք էլ բարձրագույն կրթություն ունեն, սակայն դա չի նշանակում, որ նրանք անաչառ են հայկական հարցերի վերլուծության մեջ:

Իմ հոդվածի երկրորդ հակադարձումը, որի հեղինակը Աբուլֆազ Բաբազադեն է, հրապարակվել է ադրբեջանական NEWS.AZ կայքում։ Այն վերնագրված էր՝ «Ինչու է Բաքվի և Անկարայի գովասանքը մտահոգում հայկական սփյուռքին»։ Նա ներկայացվում է որպես «գիտնական, ճապոնագիտության մասնագետ, գիտնական և քաղաքական վերլուծաբան»։ Տարօրինակ է, որ «ճապոնագետը» գրում է հայկական հարցի մասին։ Բաբազադեի հոդվածի մեծ մասը բառացիորեն արտագրված է ODATV-ի հոդվածից՝ առանց աղբյուրի որևէ հղման: Սա գրագողություն է այսպես կոչված «գիտնականի» կողմից։

Այնուամենայնիվ, ես գոհ եմ, որ Բաբազադեն գովաբանել է իմ հոդվածի որոշ հատվածներ․ «Սասունյանն արժանի է գնահատանքի՝ բացահայտելու համար մի իրական հակասություն, որը դժվար է անտեսել։ Վարչապետը պահանջում է, որ Սփյուռքը չմիջամտի Հայաստանի ներքին գործերին, մինչդեռ հաճույքով ընդունում է նրա գումարները բարեգործական նախաձեռնությունների համար։ Նրա քննադատությունը Փաշինյանի՝ ASA-ի ուսանողների, այլ ոչ թե ավելի լայն հայկական համայնքի հետ հանդիպելու վերաբերյալ, հետևում է նույն տրամաբանությանը․ ներգրավվածությունն ընտրովի է, ոչ թե ինստիտուցիոնալ։ Դա Հայաստանի կառավարության նկատմամբ օրինական քննադատություն է՝ ուղղված Երևանին, ոչ թե Անկարային»։

Իր հոդվածի վերջում Բաբազադեն մի քանի դրական առաջարկ է արել Հայաստանի, Սփյուռքի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ.

«Առաջին եզրակացությունը վերաբերում է մարտավարությանը։ Կարգավորմանն աջակցելու  ամենաարդյունավետ ճանապարհը զսպվածությունն ու կոնկրետ գործողություններն են: Անկարայում կամ Բաքվում գրված յուրաքանչյուր խանդավառ պարբերություն կարող է մեջբերում դառնալ Լոս Անջելեսում։ Դա լռության կոչ չէ, այլ բառերն ավելի ուշադիր ընտրելու և դրանք շոշափելի քայլերով ամրապնդելու հորդոր՝ սահմանների բացում, տրանսպորտային նախագծերի զարգացում, առևտրի ընդլայնում և հումանիտար կապերի ամրապնդում»։

«Երկրորդ եզրակացությունը ռազմավարական է: Կարգավորման գործընթացի հիմնական ճակատը գտնվում է հենց հայաստանյան քաղաքականության մեջ՝ պետության և Սփյուռքի, հիշողության և պրագմատիզմի միջև: Միայն հայերը կարող են լուծել այդ բանավեճը: Հայաստանի հարևանները կարող են կանխատեսելիություն առաջարկել և սպասել, որ Երևանը փոխըմբռնման գա սեփական հասարակության հետ»:

«Երրորդ եզրակացությունն ամենակարևորն է բոլոր կողմերի համար. եթե Երևանը չկարողանա ստեղծել այնպիսի ինստիտուտ, որի միջոցով Սփյուռքը կկարողանա ազդել որոշումների վրա՝ առանց դրանք արգելափակելու, ապա արմատական ձայները ձեռք կբերեն ազգի պաշտպանի դերի մենաշնորհը: Խաղաղությունը չի պահանջում հաղթել Սփյուռքին, այն պահանջում է Սփյուռքի ինտեգրում նոր իրականությանը: Թուրքիան և Ադրբեջանը կարող են նպաստել այդ գործընթացին մեկ կարևոր ձևով՝ խուսափելով այնպիսի գործողություններից կամ հռետորաբանությունից, որոնք թույլ են տալիս խաղաղության օրակարգը վերածել զենքի` ընդդեմ կարգավորման»։

«Սասունյանի հոդվածը գրված է դժգոհության զգացումով, և այդ դժգոհությունն ունի քաղաքական իմաստ: Դա ազդանշան է, որ հայկական աշխարհի մի մասն իրեն դուրս է զգում քննարկումից: Այդ ազդանշանն անտեսելը կարող է թանկ նստել: Այն լսելը և գործողություններով, այլ ոչ թե գովասանքով պատասխանելը կարող է խաղաղությունը դնել շատ ավելի ամուր հիմքերի վրա»:

Երրորդ հակադարձումը, որի հեղինակը Այգյուն Աթարն է, վերնագրված էր՝ «Հայկական սփյուռքի իրական մարտահրավերը Թուրքիան չէ, այլ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականությունը․ պատասխան Հարութ Սասունյանին. Սփյուռքը, պետական ինքնիշխանությունը և խաղաղության ապագան Հարավային Կովկասում»: Հոդվածը հրապարակել է Անկարայի Եվրասիական հետազոտությունների կենտրոնը։

Զարմանալիորեն, թուրք վերլուծաբան Աթարը շատ ավելի դրական տրամադրվածություն ունի Սփյուռքի նկատմամբ, քան Փաշինյանը. «Հայկական սփյուռքն ունի խոր արմատներ ունեցող պատմական գիտակցություն, կազմակերպչական լայն ցանցեր և զգալի քաղաքական ազդեցություն մի շարք երկրներում։ Չի կարելի անտեսել նրա դերը հայկական մշակութային ինքնության պահպանման և միջազգային ասպարեզում հայկական շահերի առաջմղման գործում։ Մասնավորապես, Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում գործող սփյուռքյան կազմակերպությունները երկար ժամանակ ազդեցություն են ունեցել Հայաստանին առնչվող միջազգային քննարկումների վրա»։

Աթարն ընդունել է, որ «Լոս Անջելեսում, Փարիզում կամ այլուր ապրող հայը լիովին իրավունք ունի պաշտպանելու պատմական կամ քաղաքական պահանջներ»։ Սա հենց այն է, ինչ ես արել եմ՝ ոչ թե որպես Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, այլ որպես սփյուռքահայ։

Այդուհանդերձ, Աթարն իր վերլուծությունից բաց է թողել երկու կարևոր կետ․ նախ՝ խոսքը վերաբերում է ոչ թե «Լոս Անջելեսում ապրող մեկ հայի», այլ աշխարհասփյուռ միլիոնավոր հայերին։ Երկրորդ՝ սա պարզապես Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության հակադրությունը չէ, այլ նաև բազմաթիվ այն հայերի դիրքորոշումը, որոնք ապրում են հենց Հայաստանում և կտրուկ դեմ են Փաշինյանի զիջումներին։

Եզրափակելով՝ աշխարհասփյուռ հայությունը պետք է գիտակցի, որ օտարերկրյա վերլուծաբաններն ու նրանց կառավարություններն ուշադիր հետևում են հայերի կարծիքներին ու հայտարարություններին՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Փաշինյանի այսօրվա բոլոր զիջումները մերժվելու են պաշտոնը թողնելուն պես։ Հետևաբար, նրանք պետք է հասկանան, որ այս ժամանակավոր զիջումները շուտով կչեղարկվեն։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Նմանատիպ նյութեր

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք՝ ՄԱԿ-ի...

Պատժամիջոցները հանգեցնում են լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են դրանք․ Պուտին

Պատժամիջոցները հանգեցնում են լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են դրանք․ Պուտին

Պատժամիջոցներն օգտագործվում են որպես անարդար մրցակցության գործիք։ Ի վերջո, սա հանգեցնում է լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են այդ պատժամիջոցները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանը գազի համաշխարհային...

Իրանը և Ռուսաստանը կարող են տարածաշրջանի հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան

Իրանը և Ռուսաստանը կարող են տարածաշրջանի հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան

Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանային բոլոր խնդիրները՝ առանց ԱՄՆ-ի միջամտության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Փեզեշքիանը նշել է, որ...

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանի հայտարարությունից պարզ դարձավ՝ իշխանությունը պատրաստ է TRIPP-ի հարցով առաջ գնալ՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրմանը սպասելու, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Այսինքն՝ խաղաղությունը դեռ թղթի վրա չկա,...

Փաշինյանը մինուս գնաց․ Տիգրան Քոչարյան

Փաշինյանը մինուս գնաց․ Տիգրան Քոչարյան

  Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցան ՀՀ պատմության ամենաուշագրավ ՏԻՄ ընտրությունները։ Մի շարք համայնքներում ՔՊ-ն մասնակցում էր միայնակ, առանց ընդդիմության, և հպարտանում «շռնդալից հաղթանակով»։ Թեմայի շուրջ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի...