Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան

26 Նոյեմբերի, 2026

Հայաստանում առաջնային ու հիմնարար խնդիրը սահմանադրական կարգի հաստատումն է։ Դրանից հետո միայն կարելի է առհասարակ քննարկում սկսել նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտության և նպատակահարմարության մասին, գրել է  քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։

«Հայաստանում բուռն քննարկումների առարկա է դարձել Փաշինյանի առաջարկած, իսկ իրականում՝ Ալիևի պարտադրած ՀՀ նոր սահմանադրությունը։ Իհարկե, առաջարկվող փոփոխությունները մեծ նահանջ են գործող սահմանադրությունից ազգային և պետական նշանակության մի շարք հիմնարար հարցերում։ Միայն ՀՀ Անկախության հռչակագրի հիշատակումից հրաժարվելն արդեն անընդունելի և պախարակելի է։

Բայց և այնպես խոսել գործող ու առաջարկվող սահմանադրությունների առավելությունների և թերությունների մասին մի երկրում, որտեղ ամեն օր ոտնահարվում են սահմանադրության հիմնարար դրույթներն ու բազմաթիվ օրենքների պահանջները, նշանակում է որոշ չափով շեղվել բուն խնդրից։ Ի վերջո, եթե ներկա սահմանադրությունը մնա ուժի մեջ, բայց շարունակի արհամարհվել, դրանից ի՞նչ օգուտ։ Կամ եթե նոր սահմանադրություն ընդունվի, բայց այն ևս չհարգվի ու չկատարվի, ի՞նչ է փոխվելու երկրի կառավարման բնույթում։

Չէ՞ որ սահմանադրություն ունենալը դեռևս չի նշանակում սահմանադրական կարգ ունենալ։ Նույնիսկ ամենակատարյալ սահմանադրությունն անարժեք է, եթե իշխանությունն իրեն վեր է դասում սահմանադրությունից ու օրենքներից։

Հետևաբար, Հայաստանում առաջնային ու հիմնարար խնդիրը ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆ Է։ Դրանից հետո միայն կարելի է առհասարակ քննարկում սկսել նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտության և նպատակահարմարության մասին։

Եվ ոչ թե օտար թելադրանքի ներքո գտնվող, շարունակական ցնցումների ու ազգային ուժերի նկատմամբ բռնաճնշումների ենթարկվող երկրում ձեռնամուխ լինել նոր հիմնարար օրենքի ընդունմանը՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով նոր ցնցումների ու ազգային նոր կորուստների համար։

Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ թե հերթական սահմանադրությունը, այլ սահմանադրությանն ու օրենքներին ենթարկվող իշխանություն, անկախ դատական համակարգ, իշխանության ճյուղերի իրական տարանջատում և փոխադարձ հակակշռում, քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների երաշխավորված պաշտպանություն։ Կարճ ասած՝ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն։

Իսկ ամենից կարևոր և ամենից հրատապ խնդիրներն են՝ Հայաստանի ազատագրումն օտար թելադրանքից և անվտանգության նոր համակարգի կառուցումը՝ ԱԶԳ-ԲԱՆԱԿ մոդելի հիման վրա»։

Նմանատիպ նյութեր

97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին․  Aysor.am

97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին․ Aysor.am

Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերությունները կառավարությունից արտոնություն կստանա։ Այս մասին գրում է Aysor․am-ը։ Մասնավորապես, «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտրվի։...

Բաքուն պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ միջազգային մամուլ

Բաքուն պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ միջազգային մամուլ

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը միջազգային մամուլը դիտարկում է Ադրբեջանի առաջ քաշած պահանջներից մեկի կատարման համատեքստում։ Reuters գործակալության նոյեմբերի 23-ի հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի համար Հայաստանի...

Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր. «Փաստ»

Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին և դրա խմբագիր Սևակ Հակոբյանին՝ իրեն զրպարտելու համար։ Օրերս խմբագրությունը ստացել է ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ Մասնավորապես՝ «Կարճ ասած»...

Եգիպտոսում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել

Եգիպտոսում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել

Կահիրեի հյուսիսային արվարձաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության և բնակչության նախարարությանը։ Հրդեհը բռնկվել է վթարի հետևանքով, որին մասնակցել է վառելիք...