«Այո՛, կրակոցներ չկան, մահեր չկան, Արցախում նույնիսկ մեկ հայ չկա։ Այն Արցախում, որը դարեր ի վեր բնակեցված է եղել հայերով։ Սա, ի դեպ, պատմական փաստ է, որը նույնիսկ Ադրբեջանը երբեք կասկածի տակ չի դրել։ Սա այնպիսի պատմական փաստ է, որ նույնիսկ օտարերկրյա լրագրողն է Նիկոլ Փաշինյանին հարց ուղղում՝ ընդգծելով այդ հանգամանքը։
Եռաբլուրը միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո չէ, որ մեծացել է։ Մինչ այդ էլ Եռաբլուրում ննջում էին պատերազմներում հաղթանակ տարած մեր հայրենակիցները։ Հայրենակիցներ, որոնք որևէ իրավիճակում նախաձեռնող չեն եղել, այլ եղել են պաշտպանողներ՝ ցեղասպանությունից, Սումգայիթի ջարդերից պաշտպանողներ, հայ ընտանիքների պաշտպաններ, որոնք իրավունք ունեին բնակվելու այդ տարածքում և ենթարկվեցին էթնիկ զտման։ Սա նույնպես պատմական փաստ է։ Եվ այո՛, սա նաև բոլորիս ցավն է։
Ու չնայած այս ամենին՝ ասում ենք. նախաստորագրված խաղաղության պայմանագիրն արդյո՞ք մեր երազանքի փաստաթուղթն է։ Ո՛չ։ Եթե մենք բանակցեինք, միանշանակ ավելի լավ փաստաթուղթ կլիներ»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






