Սա ուղղակի ուրացում է, ոչ թե խաղաղություն․ Աննա Գրիգորյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

14 Սեպտեմբերի, 2026

 

«Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը մի խումբ դիվանագետների հետ գտնվում էր էթնիկ զտման ենթարկված Արցախում, որտեղ մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում էր որպես աղվանական։ Էթնիկ զտումից հետո սրանք փաստացի մշակութային ցեղասպանության դրսևորումներ են, իսկ մենք խորհրդարանական երկիր ենք։

Որպես խորհրդարանական երկրի խորհրդարանի ղեկավար՝ ուզում եմ, որ Դուք Ձեր դիրքորոշումը հայտնեք այս իրավիճակի վերաբերյալ։ Որքանո՞վ են այս քայլերը մոտեցնում խաղաղության հաստատմանը (Ձեր ընկալմամբ՝ խաղաղության հաստատմանը), և պատրաստվո՞ւմ եք արդյոք դիրքորոշում հայտնել, որ Գանձասարը հայկական է։ Ի վերջո, հազարավոր տղաներ չեն զոհվել, որ այսօր դուք չկարողանաք անգամ մի բառ ասել այն մասին, որ Գանձասարը հայկական է»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով Ռուբեն Ռուբինյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատեց նախագիծը

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատեց նախագիծը

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք.  ԱԺ-ն հաստատեց նախագիծը: Նախագծով նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման գործընթացը շրջանային մոդելով՝ միավորելով Արարատի մարզի Արարատ ու Վեդի, ինչպես նաև Լոռու մարզի...

Նախիջևանից դեպի Հայաստանի սահման ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է. Բայրամով

Նախիջևանից դեպի Հայաստանի սահման ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է. Բայրամով

Այս մասին, ըստ ադրբեջանական «AZƏRTAC» գործակալության, Հաքան Φիդանի հետ համատեղ մամուլի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանի հիմնական մասից դեպի Հայաստանի ուղղությամբ ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է։...

Մարզաբնակ քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի. Գառնիկ Դանիելյան

Մարզաբնակ քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Քաղաքային իշխանությունները Երևանի փողոցների ծանրաբեռնվածության հարցը որոշել են «լուծել»՝ կրկին մեր քաղաքացիներին անհարմարություն և լրացուցիչ ծախսեր պատճառելու հաշվին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հայտարարեց, որ...

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Սեպտեմբերի 15-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...

Ադրբեջան-Թուրքիա եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացում. Ֆիդանը Բաքու է այցելել

Ադրբեջան-Թուրքիա եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացում. Ֆիդանը Բաքու է այցելել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 15-ին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։ Ինչպես հայտնում են  ադրբեջանական ԶԼՄ-ները, զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջան-Թուրքիա եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող...