Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

6 Հուլիսի, 2026

Հայկական գյուղմթերքի արգելքից հետո Հայաստանի արտադրող-արտահանողները հայտնվել են ծանր վիճակում։ Չնայած իշխանության՝ դիվերսիֆիկացիայի խոստումներին, արտահանման նոր ուղղություններ չեն ստեղծվել, իսկ ԵՄ-ից սպասելիքները չափազանցված էին՝ հայկական գյուղմթերքը ԵՄ չի հասնում։

Հիմնավորենք թվերով․

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու՝ 2025թ․ հունսի 1-30-ը և 2026թ․ հունիսի 1-30-ը Հայաստանից որքան պտուղ–բանջարեղեն և ծաղիկ է արտահանվել և որ երկրներ։

Ինֆոգրաֆիկան՝ ստորև

Ինֆոգրաֆիկայի կարճ վերլուծություն

  1. Արտահանման նվազումը դեպի Ռուսաստան
  • 2025թ. հունիսին ՌԴ արտահանվել է մոտ 27,937 տոննա (27,937,043 կգ) պտուղ-բանջարեղեն (հիմնականում՝ ծիրան, լոլիկ, պղպեղ, կեռաս): 2026թ. հունիսին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 110.4 տոննա (հիմնականում թութ և խնձոր)։ Արտահանումը Ռուսաստան պակասել է ավելի քան 27,826 տոննայով (կամ գրեթե 99.6%-ով):
  • 2025թ.-ին ՌԴ է արտահանվել 5,784,071 հատ ծաղիկ, իսկ 2026թ.-ին դեպի ՌԴ հատով չափվող արտահանում ընդհանրապես չի իրականացվել։
  1. Ընդհանուր արտահանման պակասուրդը
  • 2025թ. հունիսին ընդհանուր արտահանումը կազմել է 31,738 տոննա։ 2026թ. հունիսին այն կազմել է 8,095 տոննա։ Ընդհանուր առմամբ, 2026թ. արտահանվել է մոտ 23,643 տոննա պակաս բերք կամ — 74.5%
  • 2025-ին արտահանվել է 6,602,056 հատ ծաղիկ, իսկ 2026-ին՝ 3,279,936 հատ։ 2026թ.-ին արտահանվել է 3,322,120 հատ պակաս կամ 50.3%
  1. Նոր ավելացած և դուրս եկած երկրներ՝ 2026թ. պատկերում

2026 թվականին արտահանման աշխարհագրությունը շատ ավելի բազմազան է դարձել, չնայած ծավալների նվազմանը.

  • Երկրներ, որոնք չկային 2025-ի աղյուսակում․ Լատվիա, Շվեյցարիա, Ուզբեկստան, ԱՄՆ, Էստոնիա, Ֆրանսիա, Կիպրոս, Իրան, Ռումինիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Թուրքիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Սինգապուր, Իրաք, Լեհաստան:
  • Երկրներ, որոնք 2026-ին դուրս են եկել արևտահանման ցանկից․ Կատար, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Բելգիա, Չեխիա:
  1. Արտահանում դեպի Եվրամիության անդամ երկրներ
  • 2025 թվականին՝ ԵՄ երկրներ արտահանվել են միայն փոքր ծավալով մրգեր։
    • Գերմանիա՝ ծիրան (2.5 կգ), սալոր (2.5 կգ)
    • Բելգիա՝ ծիրան (1675 կգ)
    • Չեխիա՝ ծիրան (130 կգ)
  • 2026 թվականին՝ Արտահանումը դեպի ԵՄ կտրուկ մեծացել է, սակայն՝ գրեթե միայն ծաղիկներ, միրգ-բանջարեղենը՝ փոքր քանակությամբ
    • Լատվիա՝ ելակ (45 կգ), ծաղիկ (45,350 հատ)
    • Էստոնիա՝ ծաղիկ (885 հատ)
    • Ֆրանսիա՝ ծաղիկ (9,890 հատ)
    • Գերմանիա՝ ծաղիկ (1,215 հատ)
    • Կիպրոս՝ ծաղիկ (12,895 հատ)
    • Ռումինիա՝ ծաղիկ (224,673 հատ և 3,271 կգ)
    • Պորտուգալիա՝ ծաղիկ (29,580 հատ)
    • Բուլղարիա՝ ծաղիկ (796 կգ)
    • Ավստրիա՝ ծաղիկ (2,065 հատ)
    • Նիդեռլանդներ՝ ծաղիկ (127 կգ)
    • Լեհաստան՝ կեռաս (18,300 կգ), պղպեղ (17,211 կգ)
  1. Այլ ակնհայտ տարբերություններ
  • 2025 թվականի հունիսին արտահանման մոտ 88%-ը գնացել է բացառապես մեկ շուկա՝ Ռուսաստան: 2026 թվականին արտահանումը բաշխվել է այլ երկրների միջև, սակայն բոլորը միասին անգամներով զիջում են ՌԴ արտահանմանը։
  • 2025-ին միայն ծիրանի արտահանումը կազմել է ավելի քան 23 հազար տոննա։ 2026-ին ծիրանի ընդհանուր արտահանումը հազիվ հատում է 3 հազար տոննան (հիմնականում դեպի Ուզբեկստան և Վրաստան)։
  • 2025-ին ծաղիկների արտահանման գրեթե ողջ ծավալը կլանում էր Ռուսաստանը: 2026-ին Ռուսաստան ոչինչ չի գնացել, փոխարենը ծաղիկներ են գնվել Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և եվրոպական մի շարք երկրների կողմից, սակայն անկումը անգամներով է:
  • Վրաստան։ Որոշ ապրանքատեսակների գծով Վրաստանն ունեցել է պահանջարկի կտրուկ աճ: Օրինակ՝ դեպի Վրաստան կեռասի արտահանումը կրկնապատկվել է (2025թ.՝ 346 տոննա, 2026թ.՝ 720 տոննա): Ծաղիկների արտահանումը ևս աճել է ավելի քան կրկնակի (676 հազար հատից հասնելով գրեթե 1.47 մլն հատի): Բացի այդ, 2026-ին Վրաստան է գնացել հսկայական քանակությամբ սոխ՝ ավելի քան 1663 տոննա (2025-ին չկար): Այլ հարց՝ ապրանքը մնացել է Վրաստանում, թե վերաարտահանվել։
  • Ուզբեկստան (ամենամեծ «բացահայտումը»): 2025-ին այս շուկան ընդհանրապես բացակայում էր: 2026-ին այն փաստացի դարձել է արտահանման ամենախոշոր ուղղություններից մեկը։ 2026-ի հունիսին դեպի Ուզբեկստան արտահանվել է.
    • Ծիրան՝ ավելի քան 1,600 տոննա
    • Կեռաս՝ մոտ 616 տոննա
    • Պղպեղ՝ ավելի քան 367 տոննա
    • Լոլիկ՝ ավելի քան 317 տոննա
    • Ծաղիկ՝ ավելի քան 507,000 հատ

Հարցն այն է՝ Ուզբեկստանը եղել է հայկական ապրանքի արտահանման վերջնակե՞տը, թե՞ վերաարտահանվել է։

 

Այժմ ներկայացնում ենք ինֆոգրաֆիկայում ներկայացված տվյալների բացված տարբերակը՝ որ ապրանքատեսակից որքան և որ երկրներ է արտահանվել՝ 2025թ․ հունիսի 1-30-ը և 2026թ․ հունիսի 1-30-ը

 

 

 

 

 

 

 

 

Նմանատիպ նյութեր

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների 0% մաքսատուրքով քվոտայի մնացորդը 862 է

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների 0% մաքսատուրքով քվոտայի մնացորդը 862 է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ....

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին։ Թրամփը հայտարարել է Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի մասին։ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը...

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

«Կայացավ ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստը»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, շարունակելոբվ «Նիստի օրակարգում՝ ընդամենը երկու հարց. Առաջինը՝ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող...

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին: Այս մասին հայտնել են Նոբելյան կոմիտեից: «Նորվեգական Նոբելյան կոմիտեն որոշել է 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ «խաղաղության և միջազգային...

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Այսօր Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ «Նիստի ընթացքում ձեռնարկվել են Արեգնազ...