«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապերի ընդլայնմանը և Մետաքսի ճանապարհի վերածննդին. Ալիև

24 Նոյեմբերի, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ «Զանգեզուրի միջանցքը», անխոչընդոտ հաղորդակցություն կապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, ինչպես նաև կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ասվել  է «Մետաքսի ճանապարհի վերածնունդը» թեմայով Միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին ուղղված նրա ուղերձում։

Ալիևը նշել է, որ, իր գնահատմամբ, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանը վերածել է միջազգային տրանսպորտային միջանցքների և տնտեսական համագործակցության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող տարածքի։

Ուղերձում նաև նշվում է, որ ընդհանուր արմատների և եղբայրության վրա հիմնված ադրբեջանա-թուրքական հարաբերությունները Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո հասել են դաշնակցային մակարդակի։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ իրականացրած լայնածավալ նախագծերը հիմնովին փոխել են Հարավային Կովկասի և ամբողջ Եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ ու հաղորդակցային քարտեզը։ Նա նշել է, որ երկու երկրներն իրենց աշխարհագրական շահավետ դիրքի շնորհիվ կամրջի դեր են խաղում Եվրոպայի և Ասիայի միջև։

Ալիևը վստահություն է հայտնել, որ Միջազգային կովկասյան կոնգրեսը կարևոր հարթակ կդառնա տարածաշրջանի զարգացման հեռանկարներն ու Մետաքսի ճանապարհի վերականգնման հնարավորությունները քննարկելու համար, ինչպես նաև կնպաստի խաղաղության, կայունության և փոխադարձ վստահության ամրապնդմանը։

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը

Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը

ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ողջունելով հյուրերին՝ Արամ Վարդևանյանը ներկայացրել է Հայաստանում իրավունքի...

Որևէ դատավոր չի մասնակցել նոր Սահմանադրության նախագծի մշակման գործընթացին. հայտարարություն

Որևէ դատավոր չի մասնակցել նոր Սահմանադրության նախագծի մշակման գործընթացին. հայտարարություն

Հայաստանի դատավորների միությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով, որ 2026 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) դատական իշխանությանը վերաբերող դրույթների պաշտոնական...

Հաղթանակ զբոսայգում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Հաղթանակ զբոսայգում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ...

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին 80-ամյակի առթիվ։ Դանիլովի վանքի Պատրիարքական և Սինոդալական նստավայրում Եզրաս Սրբազանը հանդիպել է Պատրիարք Կիրիլի հետ և Հայ...

Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ

Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը գովաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծից Թուրքիայի հետ տարաձայնություններ առաջացնող դրույթները հանելու համար։ «Հայաստանի...