Եթե այսօր հինգ ֆուռ ապրանք արտահանվի Ֆրանսիա, դա դեռ չի նշանակում, որ մենք արտահանումը դիվերսիֆիկացրել ենք․ Ֆարմանյան

22 Հունիսի, 2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հունիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 764 տոննա պտուղ-բանջարեղեն և 7 տոննա ծաղիկ։ Սակայն տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի գնահատմամբ՝ այս թվերը չեն կարող վկայել արտահանման խնդիրների լուծման մասին։

«Այն ծավալները, որոնք մենք արտահանում ենք Եվրասիական տնտեսական միության երկրներ և Եվրամիության երկրներ, իրար հետ բացարձակ համադրելի չեն։ 2025 թվականին Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն կազմել է մոտ 3 միլիարդ դոլար, մինչդեռ դեպի Եվրամիության երկրներ՝ շուրջ 667 միլիոն դոլար։ Արտահանման կառուցվածքում ԵԱՏՄ-ին բաժին է ընկնում շուրջ 39 տոկոսը, իսկ Եվրամիությանը՝ նույնիսկ 8 տոկոսը չի հասնում»,- YerevanToday-ի հետ զրույցում նշեց Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ միանվագ արտահանումների մասին հայտարարությունները չեն նշանակում, թե Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել իր արտահանման շուկաները։

«Եթե այսօր հինգ ֆուռ ապրանք արտահանվի Ֆրանսիա, դա դեռ չի նշանակում, որ մենք արտահանումը դիվերսիֆիկացրել ենք և այլևս խնդիր չունենք։ Մեր գյուղմթերքի արտահանման ավելի քան 95 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին, և այդ իրողությունը չի փոխվում նրանով, որ որոշ քանակությամբ ծաղիկ կամ գյուղմթերք արտահանվել է այլ ուղղություններով»,- ասաց նա։

Ֆարմանյանը նաև ընդգծել է, որ եվրոպական շուկաներում հայկական արտադրանքի համար կան լուրջ խոչընդոտներ՝ թե՛ ծավալների, թե՛ որակի ստանդարտների առումով։

«Եվրոպայում մեր արտադրանքի նկատմամբ կան խիստ պահանջներ։ Մենք հաճախ նույնիսկ այդ քանակները չենք արտադրում, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ ծավալները։ Բացի այդ, կան թունաքիմիկատների և որակի վերահսկման խիստ չափանիշներ, որոնց համապատասխանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները լիարժեք չունենք»,- նշեց տնտեսագետը։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ Ֆարմանյանը նշել է, որ միությունը պետք չէ դիտարկել միայն որպես շուկա։

«ԵԱՏՄ-ի հետ մենք ունենք ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Ապրանքները ներկրվում և արտահանվում են առանց մաքսատուրքերի։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա միայն մաքսատուրքերի հաշվին ներկրվող ապրանքները կարող են առնվազն 10 տոկոսով թանկանալ»,- ասաց Հայկ Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Իրանի հետ առևտրին, որը ներկայում իրականացվում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև գործող ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում։

«Այս ամենը շատ լուրջ, նույնիսկ կոլապսային հետևանքներ կարող է ունենալ տնտեսության համար»,- ընդգծեց Ֆարմանյանը։

Խոսելով Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների մասին՝ նա նշել է, որ ԵՄ անդամակցության շուրջ հնչող հայտարարությունները չեն համապատասխանում առկա տնտեսական պատկերին։

«Եվրամիությունը անդամակցության բանակցություններ սկսում է այն երկրների հետ, որոնց արտահանման կառուցվածքում առնվազն 40 տոկոսը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին։ Մեզ մոտ այդ ցուցանիշը նույնիսկ 8 տոկոս չի կազմում։ Այսօր հնչող հայտարարությունները, իմ գնահատմամբ, զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում»,- եզրափակեց նա։

 

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...