Թրամփը հստակեցնում է Ամերիկայի քաղաքականության իրական նպատակը․ Խոսրով Հարությունյան

28 Մայիսի, 2026

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նշել է՝ Հայաստանում ընտրություններից օրեր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Փաշինյանին հայտնած աջակցության նպատակը ամերիկյան ծրագրերի անխոչընդոտ իրականացումն է։

«Առնվազն զարմանալի է, որ Թրամփը, ով շփոթում էր մեր երկրի անվանումը և նույնիսկ չէր մտաբերում Հայաստանի վարչապետին (բոլորս հիշում ենք, թե ինչպես էր օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հանդիպումից շաբաթներ անց, միջազգային հարթակներից մեկում Փաշինյանը համառորեն փորձում թարմացնել Թրամփի հիշողությունը իրեն ճանաչելու առումով), այսօր նրան անվանում է իր «հրաշալի բարեկամը»։

Եվ կարևորն այն է, որ Թրամփը հստակեցնում է Ամերիկայի քաղաքականության իրական նպատակը՝ ապահովել ամերիկյան էներգետիկ ընկերությունների անխոչընդոտ մուտքը Կենտրոնական Ասիա՝ անարգել օգտագործելով Հայաստանի տարածքը։ Եվ ամերիկյան այս տեսլականի իրականացմանը անթաքույց նպաստելու համար էլ Նիկոլ Փաշինյանը դառնում է Թրամփի հրաշալի բարեկամը, ուստի Թրամփը հայտնում է իր աջակցությունը Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում։

Այս ամենը՝ Ռուբիոյի կարճատև կանգառը «Զվարթնոց» օդանավակայանում, փաստաթղթերի հապճեպ ստորագրումը, Թրամփի գրառումը վկայում են, որ ԱՄՆ ադմինիստրացիան խիստ մտահոգ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀ գործող իշխանության հնարավոր պարտությամբ և գործի է դնում իր վերջին փամփուշտները։

Սրա մասին է խոսում Թրամփի գրառումը»,- նշել է Խոսրով Հարությունյանը։

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...