Հունիսի 7-ին պետք է քվեարկենք Հայաստանի համար, Հայաստան ունենալու համար․ Ռոբերտ Քոչարյան 

20 Մայիսի, 2026

«Սովորաբար նորմալ երկրներում, նորմալ կառավարությունների պարագայում հենց կառավարությունն է փորձում օրինակ ծառայել, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական պրոցեսը, ինչպիսին պետք է լինի քարոզարշավը։ Տվյալ դեպքում քաղաքական պրոցեսների կուլմինացիան հենց քարոզարշավն է։ Եվ ի՞նչ ենք մենք տեսնում Հայաստանում։ Երևի միակ երկիրն է կամ եզակի երկրներից մեկը, որտեղ կառավարությունը ոչ թե փորձում է ձգտել լավագույն ստանդարտներին, այլ ինքն է ներդնում վատագույն ստանդարտները՝ լաչառություն, ֆեյք նորություններ և բազմաթիվ այլ երևույթներ։ Տեսնում եք՝ ինչ է կատարվում․ մարդկանց հետ խոսելու փոխարեն մարդկանց հայհոյում են, սպառնում։ Մի երկու-երեք օր առաջ վարչապետը սպառնաց, որ սպանելու է ինձ և ևս երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդների։

Հիմա մարդիկ հասկանում են, որ այս մարդը ամբողջ կյանքում մի դեղին թերթ է ունեցել և հիմա փորձում է այդ դեղին թերթի ոճը տարածել քարոզարշավի վրա։ Սա, իհարկե, բերում է նման կարգի երևույթների։ Բայց մենք պետք է հանգիստ նայենք դրան։ Այդ մարդիկ, որոնք մոլորված են, մեր քաղաքացիներն են, նույնիսկ մեղք են՝ այդ վիճակում են հայտնվել։ Բայց ինչ անենք․ մենք պետք է առաջ գնանք՝ ազատվելով այն կառավարությունից, որը այսպիսի վարք է հաստատում Հայաստանի Հանրապետությունում»,- այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Քասախում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրանն ու Իրաքը համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Իրաքը համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Իրաքը համաձայնագիր են ստորագրել, հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը: «Իրանի և Իրաքի միջև ստորագրվել է սահմանային անվտանգության և անվտանգության հարցերի վերաբերյալ համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր։ Մենք քննարկել ենք դրա իրականացումը և հետագա քայլերն...

Հայաստանը և Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Հայաստանը և Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Հարավային Սուդանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սեցիլիա Ադենգը ստորագրել...

Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ

Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ

2026 թվականի սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը  Եվրոպայի փոխչեմպիոն է,  Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի փոխչեմպիոն է, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։ Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Համլետ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի...

էբոլայի տարածման ռիսկը Հայաստանի համար ցածր է գնահատվում

էբոլայի տարածման ռիսկը Հայաստանի համար ցածր է գնահատվում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է ներկայացրել էբոլայի համաճարակաբանական իրավիճակի մասին 2026 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ: Ըստ այդմ՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակվում է Բունդիբուգյո վիրուսով...