Թրամփը Պեկին է ժամանում «անսովոր դերում՝ որպես աղաչող, որը բարեհաճություն է խնդրում», գրել է Politico-ն։
Ակնհայտ է, որ նրա թիմը շատ դժվարին վիճակում է, ասում է վերլուծաբան Զաք Քուփերը, որը Ջորջ Բուշ կրտսերի օրոք աշխատել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում։
Նա ամերիկացի նախագահի հնարավոր տրամադրությունը բնութագրում է որպես «անհանգստացած և թուլացած»։
Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփի և Սի Ցզինպինի միջև մայիսի 14-ին կայանալիք հանդիպումը, ի թիվս այլ հարցերի, կկենտրոնանա առևտրի և Իրանի պատերազմի վրա։
Նշենք, որ Թրամփն արդեն գտնվում է Պեկինում։






