«Խիղճս տանջում է, այո՛, շատ ահավոր, այո՛։ Այդ թվում՝ դրա համար է, որ ասում են՝ անձնագրերի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստի հիման վրա, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի, որովհետև երկուսն անհամատեղելի են իրար հետ։ Կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ մենք պետք է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակում մնանք։ Շատ պարզ քաղաքական ընտրություն է»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





