Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև

9 Մայիսի, 2026

Ապրիլի 30-ին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով  (ֆիզիկական ներգործություն` մերձավոր ազգականի) նախաձեռնվել է քրեական վարույթ, որը կապված է  Գյումրու «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադիր Համլետ Գևորգյանի և նրա որդու՝ Պարույր Գևորգյանի միջև դեռ 2,5 տարի առաջ՝ 2024 թվականի նոյեմբերին  տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի հետ։ Հայտնում է shamshyan.com-ը։

Այդ ժամանակ՝ 2024 թվականի նոյեմբերի 16-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հայր ու որդու միջև տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝  խուլիգանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ 3 օր առաջ՝ մայիսի 5-ին ոստիկանության Կումայրի բաժինը ստացել է ինչպես քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրությունը, այնպես էլ  դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որով պարզ է դառնում, որ որդին՝ Պ․ Գևորգյանը «ձախ այտային և աջ դաստակի երրորդ մատի շրջանների քերծվածք»  մարմնական վնասվածքը ստացել է բութ առարկաների առնվազն երկու  ներգործությամբ։

Դատաբժշկական եզրակացության մեջ նաև գրված է,  որ  «ձախ նախաբազկի շրջանի արյունազեղում» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներ է ստացել  նաև Պ․Գևորգյանի մայրը,, ինչը հետևանք է  բութ առարկաների առնվազն  երկու ներգործության։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փաստի առթիվ  Շիրակի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Ֆիզիկական ներգործությունը» հոդվածով։

Նշենք, որ Գյումրու «Գըվուգ Գաստրո Տան» սեփականատերը վերջերս հայտնվել էր օգտատերերի քննադատության թիրախում․ այստեղ հյուրընկալել էին  ռուսաստանաբնակ ադրբեջանցիներ Ահմենդով եղբայրներին՝ Ռովշենին և Իլհամին, որոնք իրենց տանտիրոջ պես էին պահել, բարձր տրամադրությամբ կերուխում արել , ադրբեջաներենով ինչ-որ բաներ ասել ու  այս ամենը նկարահանել։Վերադառնալուն պես՝ հրապարակայնացրել էին նրանց այցի մասին պատմող տեսանյութը, որի տակ բառացիորեն գրված էր․ «Հայրենիք, սպասիր, մենք կգանք։ Ահմենդով եղբայրները՝ Ռովշենը և Իլհամը՝ Հայաստանում սրճարանում։ Հարազատ վայրեր տեսնելը, այնտեղ շրջելը, նրա օդը շնչելը կյանքի հրաշքն է։

Մեր սիրտը կարոտից ցավում է, ՀԱՅՐԵՆԻՔ»։ Տեսանյութերից ու գրառումներից պարզ է դառնում, որ Գյումրու այս գաստրոտանը քեֆ արած ադրբեջանցիները հետախուզում են, թե ինչ կա չկա Գյումրիում, Ամասիայում, նրանք չեն թաքցրել իրենց տարածքային նկրտումները Հայաստանի հանդեպ։ Սա բարկացրել էր գյումրեցի օգտատերերին, որոնք հարցրել էին, թե ինչպես է գաստրոտան սեփականատերը իր մոտ հյուրընկալել ադրբեջանցիներին։

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...