Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև

9 Մայիսի, 2026

Ապրիլի 30-ին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով  (ֆիզիկական ներգործություն` մերձավոր ազգականի) նախաձեռնվել է քրեական վարույթ, որը կապված է  Գյումրու «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադիր Համլետ Գևորգյանի և նրա որդու՝ Պարույր Գևորգյանի միջև դեռ 2,5 տարի առաջ՝ 2024 թվականի նոյեմբերին  տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի հետ։ Հայտնում է shamshyan.com-ը։

Այդ ժամանակ՝ 2024 թվականի նոյեմբերի 16-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հայր ու որդու միջև տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝  խուլիգանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ 3 օր առաջ՝ մայիսի 5-ին ոստիկանության Կումայրի բաժինը ստացել է ինչպես քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրությունը, այնպես էլ  դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որով պարզ է դառնում, որ որդին՝ Պ․ Գևորգյանը «ձախ այտային և աջ դաստակի երրորդ մատի շրջանների քերծվածք»  մարմնական վնասվածքը ստացել է բութ առարկաների առնվազն երկու  ներգործությամբ։

Դատաբժշկական եզրակացության մեջ նաև գրված է,  որ  «ձախ նախաբազկի շրջանի արյունազեղում» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներ է ստացել  նաև Պ․Գևորգյանի մայրը,, ինչը հետևանք է  բութ առարկաների առնվազն  երկու ներգործության։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փաստի առթիվ  Շիրակի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Ֆիզիկական ներգործությունը» հոդվածով։

Նշենք, որ Գյումրու «Գըվուգ Գաստրո Տան» սեփականատերը վերջերս հայտնվել էր օգտատերերի քննադատության թիրախում․ այստեղ հյուրընկալել էին  ռուսաստանաբնակ ադրբեջանցիներ Ահմենդով եղբայրներին՝ Ռովշենին և Իլհամին, որոնք իրենց տանտիրոջ պես էին պահել, բարձր տրամադրությամբ կերուխում արել , ադրբեջաներենով ինչ-որ բաներ ասել ու  այս ամենը նկարահանել։Վերադառնալուն պես՝ հրապարակայնացրել էին նրանց այցի մասին պատմող տեսանյութը, որի տակ բառացիորեն գրված էր․ «Հայրենիք, սպասիր, մենք կգանք։ Ահմենդով եղբայրները՝ Ռովշենը և Իլհամը՝ Հայաստանում սրճարանում։ Հարազատ վայրեր տեսնելը, այնտեղ շրջելը, նրա օդը շնչելը կյանքի հրաշքն է։

Մեր սիրտը կարոտից ցավում է, ՀԱՅՐԵՆԻՔ»։ Տեսանյութերից ու գրառումներից պարզ է դառնում, որ Գյումրու այս գաստրոտանը քեֆ արած ադրբեջանցիները հետախուզում են, թե ինչ կա չկա Գյումրիում, Ամասիայում, նրանք չեն թաքցրել իրենց տարածքային նկրտումները Հայաստանի հանդեպ։ Սա բարկացրել էր գյումրեցի օգտատերերին, որոնք հարցրել էին, թե ինչպես է գաստրոտան սեփականատերը իր մոտ հյուրընկալել ադրբեջանցիներին։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը․ Բայրամով

Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են սահմանազատման և սահմանազատման աշխատանքներ։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը հայտարարել է, որ այս ոլորտում ստեղծվել են հանձնաժողովներ. «Այս աշխատանքը...

Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»

Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ իշխանությունները քնեցնելով մահացրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին, ինչը հարուցել է դժգոհություն։ Նշվում է, որ Ռուբեն Մելիքյանը և փաստաբան Էմին Խաչատրյանը խոսել են կորուստի հոգեբանական ծանր ազդեցության մասին, իսկ...

Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ»

Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը հայտնում է, որ ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը հունիսի 23-ին պարգևատրվել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից։ Տեղեկությունը ստացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Ըստ աղբյուրի՝ Պողոսյանը նրան նվիրել է AWI 2496 ապրանքանիշի, ոսկյա...

ՍԴ-ն շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ․ «Փաստ»

ՍԴ-ն շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ընտրական իրավունքի էությունը միայն քվեարկելու իրավունքը չէ։ Այն ներառում է նաև ընտրողի կամարտահայտության ճշգրիտ հաշվառման, յուրաքանչյուր ձայնի հավասար արժեքի, արդյունավետ պաշտպանության և իրավական վերականգնման իրավունքը։ Եթե այդ բաղադրիչներից...

Սարիկը Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երևան․ «Հրապարակ»

Սարիկը Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երևան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստում՝ երեքշաբթի օրը, քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Շիրակի մարզային կառույցի տնօրեն, ինչպես նաեւ ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի պարտված թեկնածու, ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ...