Երևանում ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակը

20 Օգոստոսի, 2026

Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցի թիվ 3-րդ շենքի մոտ ծառի մի հատված կոտրվել ու տապալվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները, չսպասելով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների ժամանմանը, իրենք հատուկ էլեկտրական սղոցով մասնատել են ծառը և տեղափոխել։

Ծառի տապալման հետևանքով վնասվել են կայանված 3 տրանսպորտային միջոցներ և կոտրվել է գազատար խողովակը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»,  «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր կարճ ժամանակում վերացրեցին վթարը։

Նմանատիպ նյութեր

Անի Ավետիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Անի Ավետիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Փաշինյանի` օգոստոսի 20-ի որոշմամբ` Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Որոշումը հրապարակվել է էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում։ Անի Ավետիսյանն ավարտել է Հայդելբերգի համալսարանը, ապա` Քեմբրիջի համալսարանը, ստացել դոկտորի կոչում (PhD)`...

Ձև չենք անելու, որ այդ ամենը չենք նկատում. Զախարովան՝ Երևանի, Բաքվի հետ Զելենսկու գործակցության մասին

Ձև չենք անելու, որ այդ ամենը չենք նկատում. Զախարովան՝ Երևանի, Բաքվի հետ Զելենսկու գործակցության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին, որ Կիևը պետք է ամուր հարաբերություններ կառուցի Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ «Ես կասեի, որ մենք պետք է թողնենք դա նրանց խղճին,...

Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարածաշրջանը

Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարածաշրջանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին օտարերկրյա ուժերին նախազգուշացրել է ցանկացած սխալի կամ սխալ հաշվարկի «աննախադեպ հետևանքների» մասին։ «Իրանը հետևում է յուրաքանչյուր քայլին» և զգուշացնում է, որ...

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի գառումը․ «Սիրելի հայրենակիցներ!!!!! Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և...

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով  ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի...